Մարկո Ռուբիո. Կան հարցեր, որոնց վրա պետք է աշխատել, բայց մենք ավելի մոտ ենք խաղաղությանը, քան երկու շաբաթ առաջ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասում է, որ իրենք ավելի մոտ են խաղաղությանը, քան երկու շաբաթ առաջ։
Այս մասին Ռուբիոն ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Ինչպես նշել է Ռուբիոն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի։
«Կարծում եմ՝ կան հարցեր, որոնց վրա պետք է աշխատել, բայց մենք ավելի մոտ ենք խաղաղության հասնելուն, քան երկու շաբաթ առաջ կամ վեց ամիս առաջ», – ասել է Ռուբիոն։
Նա ասել է, որ անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիայում Ուկրաինան աջակցել է Թրամփի առաջարկած ծրագրին։
«Նրանք պայմանավորվել են դադարեցնել կրակոցները և սառեցնել այն ամենը, ինչ տեղի է ունենում, և մենք կարող ենք սկսել խոսել այն մասին, թե ինչպես վերջապես վերջ տալ դրան: Այժմ մենք պետք է նման բան ստանանք ռուսներից»,- նշել է Ռուբիոն: