Մարկո Ռուբիո. Գազան այս պահին անբնակելի է չպայթած զինամթերքի և այլ վտանգների պատճառով

12:04, 07.02.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Գազայի հատվածը ներկայումս անբնակելի է չպայթած զինամթերքի և այլ սպառնալիքների պատճառով։ Ռուբիոյի խոսքերով, բնակիչները ստիպված կլինեն ժամանակավորապես ապրել այլ վայրում, քանի դեռ տարածքը չի վերականգնվել:

Դոմինիկյան Հանրապետություն կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսում ԱՄՆ պետքարտուղարին հարցրել են Գազայի հատվածի զարգացման վերաբերյալ Դոնալդ Թրամփի առաջարկի մասին։

«Գազայում տիրող իրավիճակը, ինչպես վկայում են լուսանկարները, անբնակելի է: Դա պայմանավորված է ոչ միայն հակամարտությամբ ու ՀԱՄԱՍ-ի զինյալների գետնի տակ թաքնված լինելու հանգամանքով, այլ նաև նրանով, որ այնտեղ կան չպայթած զինամթերք և տարբեր տեսակի զենքեր, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի զինատեսակներ։ «Այս ամենը պետք է մաքրել»,- ասել է Ռուբիոն։

Ռուբիոն ասել է, որ նախագահ Թրամփը ցանկություն է հայտնել օգնել լուծելու այս խնդիրը։

«Եթե որևէ այլ երկիր պատրաստ է դա անել ինքն իրեն, դա հիանալի կլինի : Սակայն դեռ ոչ ոք չի շտապում դա անել»,- նշել է Մարկո Ռուբիոն։

Նա ասել է, որ շատ երկրներ մտահոգություն են հայտնում Գազայի և Պաղեստինի ժողովրդի համար, սակայն շատ քչերն են պատրաստ կոնկրետ քայլերի։

Նմանատիպ