Մարկո Ռուբիո. Դոնալդ Թրամփի վարչակազմի նպատակն է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, որպեսզի մի քանի տարի հետո նոր պատերազմ չսկսվի
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նպատակն է վերջ տալ Ուկրաինայի պատերազմին, որպեսզի մի քանի տարի հետո նոր պատերազմ չսկսվի։ Այս մասին CBS Mornings-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Հակամարտությունը պետք է ավարտվի, Միացյալ Նահանգների քաղաքականությունը նպատակաուղղված է դրան վերջ դնելուն։ Մենք ցանկանում ենք անել ամեն ինչ, որպեսզի օգնենք ավարտին հասցնել այն: Մենք չենք ուզում պարզապես վերջ տալ հակամարտությունը, ապա այն վերսկսել երկու, երեք կամ չորս տարի հետո: Մենք ցանկանում ենք կայունություն ապահովել»,- ասել է Ռուբիոն։
Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Ուկրաինան ներկայումս մեծ գին է վճարում իր էներգետիկ ենթակառուցվածքների, մարդկանց ու կորցրած կյանքերի առումով, միլիոնավոր ուկրաինացիներ ստիպված են լքել իրենց երկիրը և ապրել արտասահմանում։
Մարկո Ռուբիոն կարծում է, որ բոլորը պետք է շատ ուրախ լինեն, որ Դոնալդ Թրամփը ընտրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում, քանի որ նա ցանկանում է նպաստել աշխարհում խաղաղությանը և վերջ դնել այս հակամարտություններին։