Մարկո Ռուբիո. Դոնալդ Թրամփի հայտարարությունը առաջարկ է Միացյալ Նահանգներից, պատրաստակամություն ստանձնելու Գազայի վերականգնման համար պատասխանատվությունը
Այն, ինչ նախագահ Թրամփը երեկ ասաց, ԱՄՆ-ի առաջարկն է, Գազայի վերականգնման համար պատասխանատվություն ստանձնելու նրա պատրաստակամությունը,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության, որ Միացյալ Նահանգները պատրաստ է պատասխանատվություն ստանձնել Գազայի հատվածի համար։
Ելույթ ունենալով Գվատեմալայում կայացած մամուլի ասուլիսում՝ Ռուբիոն նշել է, որ դա յուրահատուկ առաջարկ էր։
Նրա խոսքով՝ սա թշնամական քայլ չէ, եւ մանրամասները դեռ պարզելու են։
«Նախագահ Թրամփի երեկվա հայտարարությունը հետևյալ փաստի ընդունումն է՝ Գազայի հատվածը լուրջ վնաս է կրել։ Եթե նայեք նկարներին, կտեսնեք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Վերակառուցման համար միլիարդավոր դոլարներ են անհրաժեշտ։ Որոշ տարածքներ այժմ և մոտ ապագայում դարձել են անբնակելի։ Սա եզակի առաջարկ է, որի նմանն աշխարհի ոչ մի երկիր չի արել։ Կարծում եմ՝ պետք է լրջորեն մտածեն այս մասին։ Սա թշնամական քայլ չէր։ Դա շատ առատաձեռն քայլ էր՝ առաջարկելով ղեկավարել այդ վայրի վերականգնումն ու վերակառուցումը»,- նշել է Ռուբիոն։