Մարկո Ռուբիո. Չինաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումը շատ կառուցողական և դրական էր, բայց երկու կողմերն էլ դեռ խնդիրներ ունեն լուծելու
Չինաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը շատ կառուցողական և դրական էր, սակայն երկու կողմերն էլ դեռևս ունեն լուծման ենթակա հարցեր, – այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ռուբիոն նշել է, որ Դոնալդ Թրամփի և նրա չինացի գործընկեր Սի Ցզինպինի հանդիպման բարձր հավանականություն կա, սակայն դրա ամսաթիվը դեռ չի քննարկվել։
«Ի վերջո, ինչ էլ որ տեղի ունենա, ԱՄՆ-ն և Չինաստանը պետք է պահպանեն հարաբերությունները։ Մենք պետք է հաղորդակցվենք և կարողանանք շփվել միմյանց հետ։ Մեր երկրների արտգործնախարարների համար պարզապես անհնար է, չմասնակցեն երկխոսությանը։ Ես ուրախ եմ, որ այսօր այս հանդիպումն ունեցանք։ Շատ աշխատանք կա անելու։ Ոչ ոք չի ասում, թե սա հեշտ կլինի, սակայն կան որոշ հնարավորություններ որոշ հարցերի շուրջ աշխատելու, որպեսզի մեր հարաբերություններում ստեղծենք դրական շարժ։ Այսօրվա մեր հանդիպումը բանակցություն կամ կոնկրետ հարցերի քննարկում չէր։ Դա ավելի շուտ կառուցողական մեկնակետ ստեղծելու փորձ էր, որտեղ կարող ենք շարունակել խոսակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, բայց ոչ միայն դրա շուրջ», – նշել է Մարկո Ռուբիոն։