Մարկո Ռուբիո. Այս վարչակազմի պաշտոնավարումից ի վեր առաջին անգամ մենք ունենք կոնկրետ օրինակներ, թե ինչպիսի պահանջներ կարող է ներկայացնել Ռուսաստանը պատերազմը դադարեցնելու համար
Մարկո Ռուբիո. Այս վարչակազմի պաշտոնավարումից ի վեր առաջին անգամ մենք ունենք կոնկրետ օրինակներ, թե ինչպիսի պահանջներ կարող է ներկայացնել Ռուսաստանը պատերազմը դադարեցնելու համար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասում է, որ վարչակազմի գործունեության մեկնարկից ի վեր սա առաջին դեպքն է, երբ նրանք ունեն կոնկրետ օրինակներ, թե ինչ պահանջներ կարող է ունենալ Ռուսաստանը՝ պատերազմը ավարտելու համար։

Ռուբիոն այս մասին հայտարարել է Fox News-ի եթերում։

«Կարծում եմ, այն, ինչ ունենք, այն է, որ հիմա ավելի լավ ենք հասկանում, թե ինչ պայմաններով կավարտի Ռուսաստանը պատերազմը։ Այժմ մենք պետք է դա համեմատենք այն ամենի հետ, ինչին պատրաստ կլինեն համաձայնել ուկրաինացիները և մեր եվրոպացի դաշնակիցները՝ բայց առաջին հերթին ուկրաինացիները։ Եթե կարողանանք հասնել այնպիսի համաձայնության, որին կհամաձայնեն թե՛ ուկրաինացիները, թե՛ ռուսները, ապա կարծում եմ՝ հնարավորություն կա, որ նախագահը հանդիպի թե՛ Պուտինի, թե՛ Զելենսկու հետ՝ փորձելու դա ավարտին հասցնել։ Բայց կարծում եմ՝ սա առաջին դեպքն է վարչակազմի գործունեության մեկնարկից ի վեր, երբ մենք ունենք կոնկրետ օրինակներ, թե ինչ պահանջներ կարող է ունենալ Ռուսաստանը պատերազմի ավարտի համար։ Մինչ այս պահը մենք նման բան չենք ունեցել», – ասել է Ռուբիոն։