Մարկո Ռուբիո․ Փարիզ եմ ժամանել մի նպատակով՝ գտնելու իրական, գործնական ուղիներ Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի ավարտի համար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ մեկնել է Փարիզ հստակ նպատակով՝ գտնելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտին հասցնող գործնական լուծումներ։
«Փարիզ եմ ժամանել մի նպատակով՝ գտնելու իրական, գործնական ուղիներ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի ավարտի համար։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ուկրաինայում ԱՄՆ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ մեր հիմնական խնդիրը Միացյալ Նահանգների նախագահի նպատակի իրականացումն է՝ ավարտել այս պատերազմը և կանգնեցնել անիմաստ արյունահեղությունը», – գրել է Ռուբիոն սոցիալական ցանցում։