Մարկետա Գրեգորևա. Վրաստանը գնալով մոտենում է ռուսական համակարգին, թեկնածուի կարգավիճակը մշտական ձեռքբերում չէ և հնարավոր է, որ լինեն նաև ֆինանսական հետևանքներ
«Վրաստանը էլ ավելի է մոտենում ռուսական համակարգին: Թեկնածուի կարգավիճակը մշտական ձեռքբերում չէ և հնարավոր է, որ լինեն նաև ֆինանսական հետևանքներ»,- այս մասին հայտարարել է եվրոպացի պատգամավոր Մարկետա Գրեգորևան՝ ելույթ ունենալով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերաբերյալ Եվրախորհրդի նիստին:
Գրեգորևայի խոսքով՝ Վրաստանի կառավարության գործողությունները խախտում են Եվրամիության նորմերը և արժեքները։
«Անցյալ տարի մեզանից շատերն արտահայտեցին մեր դիրքորոշումը «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման վերաբերյալ և հայտարարեցին, որ այս օրենքը կխանգարի Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարին։ Սակայն թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո կառավարությունը դրժեց իր խոստումը և պատրաստվում է հետ կանչել այս օրենքը։ Միաժամանակ փորձում է սահմանափակել ԼԳԲՏ+ մարդկանց իրավունքները Վրաստանում, իսկ խաղաղ ցուցարարները շարունակում են բախվել բռնաճնշումների։ Այս ամենը խախտում է ԵՄ նորմերը և արժեքները։ Կցանկանայի ձեզ համեմատություն անել՝ մի երկիր, որը օկուպացված և Ռուսաստանի հարձակման տակ է, ամեն ինչ անում է Եվրամիության արժեքներին մոտենալու համար։ Նկատի ունեմ Ուկրաինային և այս ֆոնին ավելի ցավալի է հետևել Վրաստանին, որը գնալով մոտենում է ռուսական համակարգին։ Թեկնածուի կարգավիճակը մշտական ձեռքբերում չէ և կարող է ունենալ ֆինանսական հետևանքներ: Խնդրում եմ, միևնույն ժամանակ մի խլեք եվրոպական ճանապարհը ձեր քաղաքացիներից»,- ասել է Մարկետա Գրեգորևան։