Մարկ Ռյուտեն և Քիթ Քելլոգն իրենց հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայում պատերազմի ավարտը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հանդիպել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ գեներալ Քիթ Քելլոգի հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայում պատերազմի ավարտի հարցը։
Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Մարկ Ռյուտեն «ընդգծել է Ուկրաինայի կայուն ապագան ապահովելու համար հակամարտության արդար և տեւական լուծման կարևորությունը», բանակցությունների ավարտից հետո տարածված հայտարարության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև «ընդգծել է ԱՄՆ վարչակազմի հետ շարունակվող ինտենսիվ խորհրդակցությունների կարևորությունը»։
Բացի այդ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ փետրվարի 20-ին Քիթ Քելլոգը կայցելի Ուկրաինա։