Մարկ Ռյուտեն ասում է, որ չորս ամերիկացի զինվոր է զոհվել Լիտվայում տեղի ունեցած միջադեպի ժամանակ

11:06, 27.03.2025

Լիտվայում չորս ամերիկացի զինվոր է զոհվել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաստատում է տեղեկությունը։

«Հաղորդվում է, որ Լիտվայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով չորս ամերիկացի զինվոր է զոհվել: Սա դեռ նոր նորություն է, և մենք մանրամասներ չգիտենք, բայց դա սարսափելի նորություն է», – ասել է Ռյուտեն:

Իսկ ինչպես գրում է Reuters-ը, Լիտվան չի հաստատում իր զինվորների մահը։ Նրանց խոսքով՝ ինտենսիվ փրկարարական աշխատանքները շարունակվում են, իսկ զոհվածների մասին տեղեկություն չունեն։

Հիշեցնենք, որ մարտի 26-ի երեկոյան M88 Hercules զրահահավաք մեքենան անհետացել էր և հայտնաբերվել ջրի տակ։ Զինվորները վարժանքներ էին անցնում.

Նմանատիպ