Մարկ Ռյուտե. Եվրոպան պատրաստ է առաջ շարժվել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ տրամադրելու գործում, մենք պատրաստ ենք շատ ավելին ներդնել մեր անվտանգության մեջ
Փարիզում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ Եվրոպան պատրաստ է առաջատար դեր ստանձնել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում։
Այս մասին Դաշինքի գլխավոր քարտուղարը գրել է X սոցիալական ցանցում։
«Ցանկություն և պատրաստակամություն կա: Սա իմ տեսակետն է այսօրվա Փարիզում կայացած հանդիպումից։ Եվրոպան պատրաստ է առաջ գնալ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում առաջատարի դերը ստանձնելու համար։ Մենք պատրաստ ենք ավելի շատ ներդրումներ կատարել մեր անվտանգության համար։ Մանրամասները պետք է լուծվեն, բայց պարտավորությունը պարզ է»,- գրել է Ռյուտեն։