Մարկ Ռյուտե. Ռուսաստանի պնդումը, թե Բալթյան երկրներն ուկրաինական դրոնների համար բացում են իրենց օդային տարածքը, ծիծաղելի է
Մարկ Ռյուտե. Ռուսաստանի պնդումը, թե Բալթյան երկրներն ուկրաինական դրոնների համար բացում են իրենց օդային տարածքը, ծիծաղելի է

Ռուսաստանի պնդումը, թե Մերձբալթյան երկրներն իրենց օդային տարածքը բացում են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համար, ծիծաղելի է. այս մասին դաշինքի կենտրոնակայանում լրագրողներին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Նրա խոսքով՝ եթե ուկրաինական ԱԹՍ-ները հայտնվում են Մերձբալթյան երկրներում, դա միայն Ռուսաստանի պատերազմի հետևանքն է։

«Եթե անօդաչու սարքերը գալիս են Ուկրաինայից, դրանք այնտեղ չեն հայտնվել այն պատճառով, որ Ուկրաինան ցանկացել է ԱԹՍ ուղարկել Լատվիա, Լիտվա կամ Էստոնիա։ Դրանք այնտեղ են Ռուսաստանի անխոհեմ, անօրինական և լայնամասշտաբ հարձակման պատճառով», – հայտարարել է Ռյուտեն։

Ռյուտեի խոսքով՝ ՆԱՏՕ-ն «հանգիստ, վճռական և համաչափ պատասխան» է ցուցաբերել ուկրաինական անօդաչու սարքին, որը երեկ Էստոնիայի օդային տարածքում խոցել է ռումինական կործանիչը։

Ի գիտություն՝ մայիսի 19-ին ռումինական կործանիչը Էստոնիայում խոցել էր ուկրաինական ԱԹՍ, ինչը երկրի մի մասում օդային տագնապի ազդանշան էր առաջացրել։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սա առաջին դեպքն է, երբ նման սարք է խոցվում երկրի տարածքում։

Ուկրաինան ներողություն է խնդրել Էստոնիայից անօդաչուի հետ կապված «ակամա միջադեպերի» համար։