Մարկ Ռյուտե. Չնայած Դոնալդ Թրամփի ներկայիս կուրսին, Եվրամիությունը չպետք է ամբողջությամբ հրաժարվի պաշտպանական հարցերում Միացյալ Նահանգների հետ համագործակցությունից

Չնայած Դոնալդ Թրամփի ներկայիս կուրսին, Եվրամիությունը չպետք է ամբողջությամբ հրաժարվի պաշտպանական հարցերում Միացյալ Նահանգների հետ համագործակցությունից,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները ակնկալում է, որ Եվրոպան ավելի շատ պատասխանատվություն կստանձնի և ավելի շատ գումար կծախսի պաշտպանության վրա։

Ինչպես նշում է Ռյուտեն, վերջին հաշվով խոսքը Միացյալ Նահանգների հետ համատեղ դա անելու մասին է։

Ռյուտեն նաև մեկնաբանել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերի նախաձեռնությունը, որ Եվրոպան պետք է ստեղծի եվրոպական ՆԱՏՕ, քանի որ այլևս չի կարող անվերապահորեն հույսը դնել Միացյալ Նահանգների վրա։

Ինչպես նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գերմանական թերթին տված հարցազրույցում, չնայած Վեբերի նկատմամբ իր հարգանքին, նա այս հարցի վերաբերյալ այլ կարծիք ունի։

«Ես բացարձակապես վստահ եմ, որ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է ՆԱՏՕ-ին։ Ես դրանում կասկած չունեմ։ Երբ խոսքը վերաբերում է Եվրոպային և ՆԱՏՕ-ին, դա ավելին է, քան Եվրամիությունը», – ասել է Ռյուտեն՝ մատնանշելով այնպիսի երկրներ, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան և Կանադան։