Մարկ Ռյուտե․ «Եվրոպայում նավթավերամշակման կարողությունների կրճատումը մտահոգություն է առաջացնում, պատերազմի դեպքում դա կարող է մայրցամաքը կանգնեցնել խոցելի վիճակի առջև»
Եվրոպայում նավթավերամշակման կարողությունների կրճատումը մտահոգություն է առաջացնում, – այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է «Bloomberg»-ին տված հարցազրույցում։
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով՝ պատերազմի դեպքում Եվրոպայում նավթավերամշակման կարողությունների դեֆիցիտը կարող է մայրցամաքը կանգնեցնել խոցելի վիճակի առջև։
«Նավթավերամշակման գործարանները փակվում են», – հայտարարել է Ռյուտեն և նշել, որ դա «մեծ մտահոգության» առարկա է այն ֆոնին, երբ ԱՄՆ-ն դիտարկում է դիզելային վառելիքի արտահանման արգելք սահմանելու հարցը։