Մարկ Ռուտտեն ասում է, որ Ուկրաինա զորքեր ուղարկելը Սպիտակ տան բանակցությունների ժամանակ չի քննարկվել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն «Fox News»-ի եթերում հայտարարել է, որ Սպիտակ տանը կայացած բանակցությունների ընթացքում Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը չի քննարկվել։
Ռուտեի խոսքով՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ավելի շատ մանրամասներ հայտնի կդառնան, սակայն այս պահին դեռևս անհայտ է, թե ինչպես կգործեն այդ երաշխիքները։
«Երբ խոսքը ֆինանսներին է վերաբերում, այո, ԱՄՆ-ն Ուկրաինայի վրա շատ գումար է ծախսել։ Լավ նորությունն այն է, որ նախագահ Թրամփը իմ միջնորդությամբ բանակցություններ է վարել ՆԱՏՕ-ում եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի ամերիկյան զենքի մատակարարման արժեքը վճարեն եվրոպացի գործընկերները։ Այսպիսով, սա լավ նորություն է ամերիկյան միջին խավի համար, բայց նաև լավ նորություն Ուկրաինայի համար, քանի որ նշանակում է, որ ԱՄՆ-ից մահաբեր զենքի հոսքը Ուկրաինա շարունակվում է», – հայտարարել է Ռուտեն։