Մարկ Ռուտտե. Մենք միավորված ենք այս սարսափելի պատերազմը վերջ դնելու և արդար ու տևական խաղաղության հասնելու մեր ջանքերում, հիմա գնդակը Պուտինի դաշտում է
Մարկ Ռուտտե. Մենք միավորված ենք այս սարսափելի պատերազմը վերջ դնելու և արդար ու տևական խաղաղության հասնելու մեր ջանքերում, հիմա գնդակը Պուտինի դաշտում է

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն սոցիալական ցանցում գրում է, որ այժմ գնդակը Ռուսաստանի նախագահի՝ Վլադիմիր Պուտինի դաշտում է։

Այս մասին Մարկ Ռյուտեն գրել է «X»-ում։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը այսօր մասնակցել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների, ինչպես նաև եվրոպացի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովին։

«Հիանալի հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ-ի նախագահի, Ուկրաինայի առաջնորդի և եվրոպացի առաջնորդների հետ, որը տեղի ունեցավ նախագահ Թրամփի և Պուտինի հանդիպումից առաջ։ Մենք միավորված ենք՝ փորձելով ավարտին հասցնել Ուկրաինայի դեմ ընթացող այս սարսափելի պատերազմը և հասնել արդար և երկարատև խաղաղության։ Գնահատում ենք Դոնալդ Թրամփի առաջնորդությունը և դաշնակիցների հետ սերտ համակարգումը։ Այժմ գնդակը Պուտինի դաշտում է», – գրել է Մարկ Ռյուտեն։