Մարկ Ռուտե. Դոնալդ Թրամփի պաշտոնին վերադառնալուց հետո մենք կտրուկ կավելացնենք պաշտպանության և արտադրության ծախսերը, միասին մենք կարող ենք խաղաղության հասնել ուժի միջոցով, ՆԱՏՕ-ի միջոցով
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում պաշտոնական երդմնակալության կապակցությամբ։
«Նախագահ Թրամփի պաշտոնի վերադառնալուց հետո մենք կտրուկ կավելացնենք պաշտպանության և արտադրության ծախսերը: Ջերմորեն շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, իսկ Ջեյմս Դեյվիդ Վենսին՝ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Միասին մենք կարող ենք խաղաղության հասնել ուժի միջոցով՝ ՆԱՏՕ-ի միջոցով»,- գրում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: