Մարկ Քարնին հաղթում է Կանադայի Լիբերալ կուսակցության նոր առաջնորդի ընտրություններում՝ վարչապետի պաշտոնում փոխարինելով Ջասթին Թրյուդոյին

10:27, 10.03.2025

Մարկ Քարնին հաղթել է Կանադայի Լիբերալ կուսակցության առաջնորդի ընտրություններում։ Նա վարչապետի պաշտոնում կփոխարինի Ջասթին Թրյուդոյին։

Կանադայի և Անգլիայի կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին հաղթեց երեք մրցակիցների Լիբերալ կուսակցության ղեկավարության մրցավազքում՝ հավաքելով ձայների 85,9%-ը։

Ընտրություններում հաղթելուց հետո Քարնին իր ելույթի մեծ մասը նվիրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին քննադատելուն՝ նշելով, որ Կանադան երբեք Ամերիկայի մաս չի լինի։

Քարնին խոստացել է հաղթել Թրամփի հետ առևտրային պատերազմում։

«Առևտրում, ինչպես հոկեյում, Կանադան կհաղթի»,- ասել է Քարնին։

Քարնին վարչապետի պաշտոնում երդվելու է առաջիկա օրերին՝ Ջասթին Թրյուդոյի պաշտոնապես հրաժարականից հետո։ Լիբերալ կուսակցության ղեկավարության պայքարը սկսվեց հունվարին այն բանից հետո, երբ Ջասթին Թրյուդոն հրաժարական տվեց մոտ մեկ տասնամյակ իշխանությունից հետո:

Նմանատիպ