Մարկ Քարնի. Ուկրաինայի դաշնակիցները պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ալիքի
Ուկրաինայի դաշնակիցները պատրաստում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական ալիքը, – այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Կարնին։
Ինչպես նշել է Կարնին, պատժամիջոցների այս նոր ալիքը մաս է կազմում Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով Վլադիմիր Պուտինի վրա ճնշման արշավին։
«Ուկրաինային անհրաժեշտ է աջակցություն, այն պետք է ունենա անվտանգության ուժեղ և հուսալի երաշխիքներ։ Ահա թե ինչու է Կանադան կամավորների կոալիցիայի կազմում։ Պարոն Պուտինը այս պատերազմի պատճառ է։ Նա սպանությունների պատճառ է, և նա չի կարող մեզ թելադրել խաղաղության պայմանները», – հայտարարել է Կարնին։