Մարիխուանայի օրինագծի կապակցությամբ, հոգևորականները երթ են կազմակերպելու դեպի Սուրբ Երրորդության տաճար
Մարիխուանայի օրինագծի կապակցությամբ, հոգևորականները երթ են կազմակերպելու դեպի Սուրբ Երրորդության տաճար

Մարիխուանայի օրինագծի կապակցությամբ, հոգևորականները երթ են կազմակերպելու դեպի Սուրբ Երրորդության տաճար,-այս մասին հայր Շալվա Կեկելիան հայտարարել է Սակրեբուլոյի մոտ, մարիխուանայի հարցի հետ կապված պատարագի ավարտից հետո:

«Սրբազնագույնը ցանկություն ունի, որ մենք բոլորս գնանք Սուրբ Երրորդության տաճար աղոթքի: Պատարագը սկսվել է առավոտյան ժամը 10-ին, իսկ հոգևորականները հավաքվելու են ժամը 13:00-ին»,-ասել է Շալվա Կեկելիան:

Հոգևորականները Թբիլիսիի սակրեբուլոյի մոտ անց են կացրել պատարագ և հայտարարել, որ Վրաստանում մարիխուանայի տարածմանը խոչընդոտելու է հենց ժողովուրդը: