Մարիխուանայի կիրառումը պետք է լինի պատժելի և ոստիկանությունն արդյունավետ կիրագործի այս օրենքը. Գիորգի Գախարիա
Մարիխուանայի կիրառումը պետք է լինի պատժելի և ոստիկանությունն արդյունավետ կիրագործի այս օրենքը,- այս մասին հայտարարել է ներքին գրծերի նախարար Գիորգի Գախարիան՝ խորհրդարանի կողմից մարիխուանայի կիրառման խիստ կանոնակարգի մասին օրինագծի հաստատմանը:
Նախարարի խոսքով, մարիխուանայի կիրառման տարբեր դեպքերում կգործեն հստակ արտահայտված քաղաքացիական իրավունքների սահմանափակման մեխանիզմներ, որոնք ոստիկանությունն արդյունավետ կիրագործի:
«Մենք մշտապես ասում էին և մեկ անգամ ևս կասեն, որ մարիխուանայի կիրառումը պետք է լինի պատժելի, հատկապես, հանրային վայրերում: Մարիխուանայի օգտագործման դեպքում պետք է գոյություն ունենան տարբեր և շատ հստակ արտահայտված քաղաքացիական իրավունքների սահմանափակման մեխանիզմներ: Իհարկե, մարիխուանայի ազդեցության տակ անթույլատրելի է ավտոտրանսպորտային միջոցի վարումը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված օրինագիծը՝ մարիխուանայի օգտագործման վնասակար ազդեցությունի հանրությունը պաշտպանելու համար, Վրաստանի խորհրդարանը հաստատել է երրորդ ընթերցմամբ: