Մարին Լը Պենի խոսքով, եթե իր կուսակցությունը հաղթի ընտրություններում, ապա ընտրված վարչապետը թույլ չի տա Կիևին ռուսական տարածքում օգտագործել ֆրանսիական հեռահար զենքեր։

19:28, 06.07.2024

Մարին Լը Պենի խոսքով, եթե իր կուսակցությունը հաջողության հասնի հուլիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում, ապա Ուկրաինային ռազմական աջակցության մասին որոշումը կկայացնի ոչ թե Մակրոնը, այլ վարչապետը։ Նա նշված հայտարարությունն արել է «Սիենենի» հեռուստաընկերության լրագրող Քրիստիան Ամանփուրի հետ հարցազրույցի ժամանակ։

«Ազգային միություն» ծայրահեղ աջ կուսակցության անվանական առաջնորդի կարծիքով՝ իր կուսակցության շարքերից ընտրված վարչապետը թույլ չի տա Կիևին օգտագործել ֆրանսիական հեռահար զենք Ռուսաստանի տարածքում, ինչպես նաև կկանխի նախագահ Մակրոնի մտադրությունը. ֆրանսիացի զինվորներ ուղարկել Ուկրաինայի տարածք.

«Եթե Էմանուել Մակրոնը ցանկանում է ռազմական ուժեր ուղարկել Ուկրաինա, իսկ վարչապետը դեմ է դրան, ապա Ուկրաինայում ռազմական ուժեր չեն լինի։ Վերջնական որոշումը կայացնում է վարչապետը»,- ասել է Մարին Լը Պենը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմին «Ֆրանսիան մեղսակից դարձնելը» իր համար կարմիր գիծ է։

Տեղեկացնենք, որ Ֆրանսիայում կայացած խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում հաղթել է Մարին Լը Պենի կուսակցությունը՝ «Ազգային միությունը»:

Նմանատիպ