Մարիամ Քվրիվիշվիլին ճանաչողական հանդիպում է անցկացրել Իսրայելի նորանշանակ դեսպան Վալիդ Աբու Հայայի հետ

23:11, 17.06.2026

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին ճանաչողական հանդիպում է ունեցել Վրաստանում Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Վալիդ Աբու Հայայի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Էկոնոմիկայի նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերություններն ու համագործակցության հեռանկարները։ Ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական կապերին, և նշվել է, որ ընթացիկ տարում Վրաստան-Իսրայել առևտրաշրջանառությունը բնութագրվում է բարձր՝ 33%-անոց աճով։

«Մարիամ Քվրիվիշվիլին դեսպանի հետ քննարկել է Իսրայելի և Վրաստանի միջև զբոսաշրջության ոլորտի ներկա միտումներն ու օդային հաղորդակցության հետագա ընդլայնման հեռանկարները։ Ընդգծվել է, որ Վրաստանը երրորդ զբոսաշրջային ուղղությունն է Իսրայելի համար, ինչին նպաստում են ուղիղ չվերթները։

Հանդիպմանը նշվել է, որ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն ունի համագործակցությունը նորարարությունների և տեխնոլոգիաների ոլորտներում։

Էկոնոմիկայի նախարարը նորանշանակ դեսպանին հաջողություն է մաղթել գործունեության մեջ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Գենադի Արվելաձեն»,- նշված է Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ