Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Tether-ի՝ բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված աշխարհի ամենամեծ հարթակի նախագահ և խոշոր բաժնետեր Ջանկառլո Դեվացինիի հետ

19:44, 27.10.2026

Վրաստանի փոխվարչապետ և էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է աշխարհի ամենամեծ բլոկչեյն հարթակի՝ Tether-ի նախագահ և խոշոր բաժնետեր Ջանկառլո Դեվացինիի և Tether-ի պատվիրակության անդամների հետ։

Նախարարության տվյալներով՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստանում և տարածաշրջանում ֆինտեխ ոլորտի զարգացումը, ներդրումային միջավայրը, ինչպես նաև Tether-ի կողմից Վրաստանում իրականացվող և ապագա ներդրումային նախագծերը։

«Ընդգծվել են Վրաստանի կառավարության կողմից երկրում տեխնոլոգիական և նորարարական էկոհամակարգի զարգացման ուղղությամբ գործադրվող նշանակալի ջանքերը։ Ուշադրությունը կենտրոնացվել է ֆինանսական ոլորտի արդիականացման և ֆինտեխ նորարարությունների զարգացման վրա, որոնք կնպաստեն Վրաստանի զարգացմանը որպես տարածաշրջանային տեխնոլոգիական և ֆինանսական կենտրոն։

Հանդիպմանը մասնակցել է խորհրդարանի անդամ Վախտանգ Թուրնավան», – ասվում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հայտարարության մեջ։

Նմանատիպ