Մարիամ Քվրիվիշվիլի. Չինաստանի հետ մեր գործընկերությունը հստակ վկայությունն է այն բանի, թե ինչպես սերտ համագործակցությունը կարող է ընդհանուր նպատակները վերածել իրական գործի
Արհեստական բանականության (AI) ոլորտում համագործակցությունը խորացնելու նպատակով, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության և Չինաստանի զարգացման ու բարեփոխումների ազգային հանձնաժողովի (NDRC) միջև ստորագրված հուշագրի հիման վրա, մենք ստեղծել ենք համատեղ աշխատանքային խումբ, – այս մասին էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հայտարարել է Շանհայում՝ «Արհեստական բանականության գլոբալ կառավարման հարցերով բարձր մակարդակի հանդիպմանը» ունեցած իր ելույթում։
Մարիամ Քվրիվիշվիլիի խոսքով՝ Վրաստան-Չինաստան գործընկերությունն արդեն վերածվում է կոնկրետ, շոշափելի նախաձեռնությունների։
«Չինաստանի հետ մեր գործընկերությունն այն բանի վառ ապացույցն է, թե ինչպես սերտ համագործակցությունը կարող է ընդհանուր նպատակները վերածել իրական գործի։ Այս համագործակցությունը ևս մեկ անգամ հիշեցնում է մեզ հիմնարար իրողության մասին. ոչ մի երկիր չի կարող միայնակ իրացնել արհեստական բանականության ողջ ներուժը։ Երկխոսությունը, վստահությունը և միջազգային գործընկերությունը հանդիսանում են արհեստական բանականության պատասխանատու կառավարման հիմքը։ Ընտրությունը, որը մենք կատարում ենք այսօր, կորոշի՝ արհեստական բանականությունը աշխարհի համար կդառնա՞ բաժանարար գիծ, թե՞ ուժ, որն էլ ավելի կմիավորի մեզ։
Վրաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել գործընկեր պետությունների, արդյունաբերության ներկայացուցիչների, ակադեմիական շրջանակների և միջազգային գործընկերների հետ՝ համատեղ ստեղծելու արհեստական բանականության վստահելի, մարդակենտրոն և ներառական ապագա», – հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը։