Մարիամ Բոլքվաձեն՝ Շարմ էլ Շեյխի մրցաշարի հաղթող է  #1TVSPORT
Մարիամ Բոլքվաձեն՝ Շարմ էլ Շեյխի մրցաշարի հաղթող է #1TVSPORT

Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում ITF-ի հովանու ներքո անցկացված 25 հազարանոց մրցաշարի հաղթող է դարձել Մարիամ Բոլքվաձեն։

Եզրափակչում վրացի թենիսիստուհին երկու սեթում 6:2, 6:1 հաշվով հաղթել է ռուս մրցակցուհուն՝ Ելենա Պրիդանկինային։ Մարիամը կիսաեզրափակչում հեշտությամբ հաղթեց Ռուսաստանի անվան տակ ելույթ ունեցող Ալեքսանդրա Շուբլաձեին։

Եգիպտոսում կայացած մրցույթում Բոլքվաձեն հաղթել է առանց սեթ կորցնելու։ Վրացի թենիսիստի համար սա ITF-ի 19-րդ տիտղոսն է կարիերայում, իսկ մենախաղում նա յոթերորդ անգամ տոնեց չեմպիոնությունը։