Մարիա Զախարովան ասում է, որ հունիսի 22-ից հետո ռուսական պատվիրակությունը պատրաստ կլինի ժամանել Ստամբուլ՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունները շարունակելու համար

16:40, 19.06.2025

Հունիսի 22-ից հետո ռուսական պատվիրակությունը պատրաստ կլինի ժամանել Ստամբուլ՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունները շարունակելու համար, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Խազարովան։

Զախարովայի խոսքով՝ բանակցությունների հաջորդ փուլի կոնկրետ ամսաթիվը կորոշվի մոտ ապագայում։

«Հունիսի 22-ից հետո մեր պատվիրակությունը, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը, որը հաստատվել է մեր երկրի նախագահի որոշմամբ, պատրաստ կլինի ժամանել Ստամբուլ՝ բանակցությունները շարունակելու համար։ Կոնկրետ ամսաթվերը կորոշվեն մոտ ապագայում և, իհարկե, կհայտարարվեն պատվիրակության ներկայացուցիչների և ղեկավարների կողմից», – ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

Նմանատիպ