Մարիա Զախարովա. Ուկրաինայի ոչ դաշինքային և ոչ միջուկային կարգավիճակը այս երկրի անվտանգության իրական երաշխիք է
MOSCOW, RUSSIA - MARCH 29, 2022: Russian Foreign Ministry Spokeswoman Maria Zakharova during a press briefing on Russia's current foreign policy. Russian Foreign Ministry/TASS Ðîññèÿ. Ìîñêâà. Îôèöèàëüíûé ïðåäñòàâèòåëü ÌÈÄ Ðîññèè Ìàðèÿ Çàõàðîâà âî âðåìÿ áðèôèíãà ïî òåêóùèì âîïðîñàì âíåøíåé ïîëèòèêè. Ïðåññ-ñëóæáà ÌÈÄ ÐÔ/ÒÀÑÑ
Ուկրաինայի չմիակցված և ոչ միջուկային կարգավիճակը այդ երկրի անվտանգության իրական երաշխիքն է, – այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան այս հայտարարությունն արել է մամուլի ասուլիսում։
«Հիշեցնենք, թե որն է Ուկրաինայի համար անվտանգության իրական երաշխիքը – դրա վերադարձը այն հիմնարար փաստաթղթերին, որոնց վրա հիմնված էր նրա անկախությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը», – նշել է Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, այդ փաստաթղթերում ամրագրված էր ոչ միջուկային, չեզոք, չմիակցված կարգավիճակ, ինչը հանդիսանում է Ուկրաինայի անվտանգության երաշխիք։
«Սա է այն, ինչը հենց ինքն էր սահմանել իր համար, երբ ստանձնել էր պարտավորություն ապրել միջազգային իրավունքի համաձայն, լինել ինքնիշխան, անկախ պետություն և վարել խաղաղ քաղաքականություն», – ընդգծել է Զախարովան։