Մարիա Զախարովա. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, որը Ռուսաստանին որպես սպառնալիք է որակել, մեզ համար անընդունելի է
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անընդունելի կլինի Մոսկվայի համար, – այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի գործունեության բուն էությունը Ռուսաստանի դեմ հակահարված տալն է։
«ՆԱՏՕ-ի փորձերը՝ Ուկրաինան ներքաշելու իր ուղեծրի մեջ, շարունակում են սպառնալիք ներկայացնել մեզ համար։ Ուկրաինայի անդամակցությունը այս ագրեսիվ ռազմական դաշինքին, որը Ռուսաստանը հայտարարել է որպես թիրախ և անվանում է անվտանգության սպառնալիք բոլոր օպերացիոն միջավայրերում, մեզ համար անընդունելի է։
Կրկնում եմ՝ ՆԱՏՕ-ի գործունեության էությունը մեր երկրի դեմ հակազդեցություն ապահովելն է», – հայտարարել է Մարիա Զախարովան։