Մարիա Զախարովա. Ռուսաստանի համար անընդունելի է վերջնագրերի և սպառնալիքների լեզուն

20:25, 17.07.2025
MOSCOW, RUSSIA - MARCH 29, 2022: Russian Foreign Ministry Spokeswoman Maria Zakharova during a press briefing on Russia's current foreign policy. Russian Foreign Ministry/TASS

Ðîññèÿ. Ìîñêâà. Îôèöèàëüíûé ïðåäñòàâèòåëü ÌÈÄ Ðîññèè Ìàðèÿ Çàõàðîâà âî âðåìÿ áðèôèíãà ïî òåêóùèì âîïðîñàì âíåøíåé ïîëèòèêè. Ïðåññ-ñëóæáà ÌÈÄ ÐÔ/ÒÀÑÑ

MOSCOW, RUSSIA - MARCH 29, 2022: Russian Foreign Ministry Spokeswoman Maria Zakharova during a press briefing on Russia's current foreign policy. Russian Foreign Ministry/TASS Ðîññèÿ. Ìîñêâà. Îôèöèàëüíûé ïðåäñòàâèòåëü ÌÈÄ Ðîññèè Ìàðèÿ Çàõàðîâà âî âðåìÿ áðèôèíãà ïî òåêóùèì âîïðîñàì âíåøíåé ïîëèòèêè. Ïðåññ-ñëóæáà ÌÈÄ ÐÔ/ÒÀÑÑ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի համար անընդունելի է վերջնագրերի և սպառնալիքների լեզուն։ Մարիա Զախարովան այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ, որտեղ նրան խնդրել են մեկնաբանել Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որում ԱՄՆ նախագահը խոստացել է Ուկրաինային մատակարարել ամերիկյան նորագույն զենք և մաքսատուրքեր սահմանել Մոսկվայի և նրա գործընկերների նկատմամբ, եթե Ուկրաինայում 50 օրվա ընթացքում հրադադար չհաստատվի։

«Մեզ համար անընդունելի է վերջնագրերի, շանտաժի և սպառնալիքների լեզուն։ Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մեր երկրի շահերի անվտանգությունն ապահովելու և դրանք պաշտպանելու համար։ Նման պայմաններում հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելը, որը Ուկրաինայի ապառազմականացումն ու դենացիֆիկացիան է, դառնում է ավելի հրատապ», – ասել է Զախարովան։

Նմանատիպ