Մարիա Զախարովա. Ռուսաստանը պատրաստ է դիտարկել ուկրաինական հակամարտության վերաբերյալ ցանկացած խաղաղ նախաձեռնություն, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը և իրավիճակը տեղում

14:47, 21.11.2024

Ռուսաստանը պատրաստ է դիտարկել ուկրաինական հակամարտության հետ կապված ցանկացած իրատեսական խաղաղ նախաձեռնություն, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը և տեղում տիրող իրավիճակը, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար։

«Մենք բաց ենք բանակցությունների համար։ Իհարկե, մենք պատրաստ ենք դիտարկել ցանկացած իրատեսական, չքաղաքականացված նախաձեռնություն»,- ասել է Զախարովան։

Ինչպես նշել է Մարիա Զախարովան, Ռուսաստանը նման բանակցությունները դիտարկելու է միայն Մոսկվայի շահերը հաշվի առնելով։

«Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել. առանցքային արտահայտությունները հաշվի են առնում մեր երկրի շահերը, տեղում տիրող իրավիճակը և համապատասխան պայմանավորվածությունների կատարման երաշխիքները», – ասել է Զախարովան։

Նմանատիպ