Մարիա Զախարովա. Իրանի միջուկային էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակվելու սպառնալիքներն անընդունելի են, քանի որ դրանք կարող են հանգեցնել անդառնալի ռադիոլոգիական և հումանիտար հետևանքների
MOSCOW, RUSSIA - MARCH 29, 2022: Russian Foreign Ministry Spokeswoman Maria Zakharova during a press briefing on Russia's current foreign policy. Russian Foreign Ministry/TASS Ðîññèÿ. Ìîñêâà. Îôèöèàëüíûé ïðåäñòàâèòåëü ÌÈÄ Ðîññèè Ìàðèÿ Çàõàðîâà âî âðåìÿ áðèôèíãà ïî òåêóùèì âîïðîñàì âíåøíåé ïîëèòèêè. Ïðåññ-ñëóæáà ÌÈÄ ÐÔ/ÒÀÑÑ
Իրանի միջուկային էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակման սպառնալիքն անընդունելի է, քանի որ այն կարող է հանգեցնել անդառնալի ռադիոլոգիական և հումանիտար հետևանքների, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ինչպես նշել է Զախարովան, Իրանի հակառակորդների կողմից ռազմական ուժի կիրառումը Իրանի միջուկային ծրագրի հարցի լուծման համատեքստում անօրինական է և անընդունելի։ Ռուսաստանի ԱԳ նախարարության ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ Մոսկվան աջակցում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական կարգավորմանը և կարծում է, որ կարևոր է հաշվի առնել միջուկային էներգիան խաղաղ ճանապարհով օգտագործելու Թեհրանի իրավունքը։ Ի գիտություն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կռմբակոծի Իրանը, եթե վերջինս հրաժարվի միջուկային գործարքից։