Մարիա Զախարովա. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը պատրաստ է օգոստոսի վերջին այցելել Կուրսկի ատոմակայան, այցի ուղղությամբ աշխատանքներ են տարվում
«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսը պատրաստ է օգոստոսի վերջին այցելել Կուրսկի ատոմակայան։ Նրա այցի հետ կապված աշխատանքներ են տարվում»,- ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ռուսական կողմը սերտ կապի մեջ է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։
«Մենք սերտ կապի մեջ ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության քարտուղարության, անձամբ այդ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ՝ կապված Կիևի ռեժիմի մշտական սադրանքների հետ ռուսական միջուկային օբյեկտների՝ ինչպես Կուրսկի, այնպես էլ Զապորոժիայի ատոմակայանների նկատմամբ», – ասել է Զախարովան։