Մարիա Պեյչինովիչ Բուրիչ. Ես անհանգստությամբ հետևում եմ Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, կոչ եմ անում դադարեցնել բռնությունը և պաշտպանել ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, քաղաքական երկխոսությունը պետք է հաղթի

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը արձագանքում է Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին և նշում, որ քաղաքական երկխոսությունը պետք է հաղթի։

«Ես մտահոգությամբ և ուշադրությամբ եմ հետևում Վրաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։ Կոչ եմ անում վերջ տալ բռնությանը և պաշտպանել Եվրոպայի խորհրդի չափանիշները՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։ Քաղաքական երկխոսությունը պետք է հաղթի»,- գրել է Պեյչինովիչ Բուրիչը։