Մարգուս Ցախկնա - Եվրոպամետ քաղաքական գործիչների ձերբակալությունները Վրաստանն ավելի են հեռացնում Եվրամիության ուղուց, քաղաքական հետապնդումները պետք է դադարեցվեն
Եվրոպամետ քաղաքական գործիչների ձերբակալությունները Վրաստանն ավելի են հեռացնում Եվրամիության ուղուց, քաղաքական հետապնդումները պետք է դադարեցվեն, գրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան սոցիալական ցանցերում։
Ինչպես նշում է Ցախկնան, «Վրացական երազանք» կուսակցությունը պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին։
«Վրացական իշխանությունները կրկին դիմել են բռնաճնշումների և վերջին օրերին ձերբակալել են ընդդիմության բազմաթիվ առաջնորդների։ Եվրոպամետ քաղաքական գործիչների ձերբակալությունը Վրաստանն ավելի է հեռացնում Եվրոպական Միության ուղուց։ Քաղաքական հետապնդումները պետք է դադարեցվեն։ «Վրացական երազանքը» պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին», – գրում է Ցախկնան։