Մարգուս Ցախկնա – Իմ ուղերձը վրաց ժողովրդին հետևյալն է. մի կորցրեք հույսը, գործեք համապատասխանաբար

13:14, 15.06.2026

Իմ ուղերձը վրաց ժողովրդին, ովքեր իսկապես ցանկանում են եվրոպական ուղին, հետևյալն է՝ մի կորցրեք հույսը, գործեք համապատասխանաբար,- Լյուքսեմբուրգում լրագրողներին ասել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան՝ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։

Նրա խոսքով՝ Եվրոպան բաց կմնա Վրաստանի համար։

«Ես շատ եմ ցավում, որ վրացական ռեժիմը գնում է բոլորովին այլ ճանապարհով, ոչ թե դեպի Եվրամիություն տանող ճանապարհով։ Իմ ուղերձը վրաց ժողովրդին, ովքեր իսկապես ցանկանում են դեպի Եվրոպա տանող ուղին, հետևյալն է՝ մի կորցրեք հույսը և գործեք համապատասխանաբար, քանի որ Հայաստանի փորձը ցույց է տվել, որ եթե ժողովուրդը ցանկանա, ի վերջո հնարավոր է անցկացնել ժողովրդավարական ընտրություններ, և դեպի Եվրամիություն տանող ճանապարհը կբացվի։ Այնպես որ, մի կորցրեք հույսը, քանի որ Եվրոպան բաց կմնա Վրաստանի համար», – ասել է Մարգուս Ցախնան։

Հարցին. «Հիմա, երբ Հունգարիայի վետոն հանվել է, դուք մտածո՞ւմ եք Վրաստանի դեմ պատժամիջոցների մասին» – Մարգուս Ցախնան պատասխանեց.

«Այո, մենք քննարկում ենք Վրաստանի, ինչպես նաև որոշ անհատների դեմ պատժամիջոցների հարցը։ Էստոնիան ներկայացրել է ազգային մակարդակով ընդունված պատժամիջոցների բավականին երկար ցանկ։ Մենք հույս ունենք, որ վերջիվերջո այս ճնշումը կաշխատի, բայց ԵՄ-ն չէ, որ պետք է որոշի, թե ինչ կանի վրաց ժողովուրդը, այլ նրանց գործն է։ Մենք՝ էստոնացիներս, գիտակցում ենք, որ իրավիճակը դժվար է»։

Նմանատիպ