Մարդկաին կապիտալի զարգացումը կառավարության հիմնական առաջնահերթությունն է. Մամուկա Բախտաձե
Մարդկաին կապիտալի զարգացումը կառավարության հիմնական առաջնահերթությունն է,-այս մասին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, պատասխանելով պատգամավորների հարցերին: Պատգամավորները հետաքրքրվել են Վրաստանում կրթության ոլորտով:
«Վրաստանում հիմնական ռեսուրսը մեր հասարակությունն է: Մարդկային կապիտալի զարգացումը մեր կառավարության հիմնական առաջնահերթությունն է: Որոշել ենք մեր երկրի ՀՆԱ-ի 6 տոկոսը տրամադրել կրթության զարգացմանը: Սա շատ կարևոր միտք է: Ոմանք կասեն, որ դա բարդ է, սակայն հավատում ենք, որ կհասնենք հաջողության: Հավատում ենք, որ այդ գումարները անհրաժեշտ են: Մեր դպրոցները եվրոպական մակարդակի հասցնելու համար անհրաժեշտ է 7 միլիարդ:
Պետք է զրուցեմ մեր ծրագրի եվրոպականի հետ համապատասխանեցման կարևորության մասին: ՈՒնենք կոնկրետ նպատակ, մարդկային կապիտալով Վրաստանը 61-րդ տեղն է: Մեր խնդիրն է, որ գալիք 10 տարիների ընթացքում հայտնվենք լավագույն տասնյակում: Սա միակ ճանապարհն է, որը կօգնի մեզ հաղթահարենք մարտահրավերները»,-նշել է Մամուկա Բախտաձեն:
Բացի այդ, Վրաստանի վարչապետին հարցրել են ազգային փոքրամասնությունների մասին: «Պատմականորեն Վրաստանում բնակվում են շատ այլ ազգի ներկայացուցիչներ: Կարող եք ասել մեզ հիմնական մարտահրավերը որն է, որը կանգնած է հասարակության առջև և ինչպես է հաղթահարում այդ մարտահրավերները կառավարությունը»,-նշել է պատգամավորը:
«Վրաստանի հանրապետության առաջին սահմանադրությունը, ամենա զարգացողն էր այն ժամանակ և մենք հարգում ենք սահմանադրության արժեքները: Արդեն զրուցել եմ կրթության բարեփոխման մասին և այդ կրթությունը հիմնականում ուղղված է ազգային փոքրամասնությունների՝ երկրի տնտեսական և քաղաքական կյանքին ներգրավվելուն: Այս բարեփոխմամբ կհաղթահարենք բոլոր պատնեշները և հասարակությունը կդառնա էլ ավելի հզոր»,-նշել է Մամուկա Բախտաձեն:
Մամուկա Բախտաձեն այսօր խոսքով ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին: