Մարդիկ հավաքվում են Լոնդոնի Բուքինգհեմյան պալատի մոտ՝ Չարլզ III թագավորի թագադրման արարողությանը
Մարդիկ հավաքվում են Լոնդոնի Բուքինգհեմյան պալատի մոտ՝ Չարլզ III թագավորի թագադրման արարողությանը

Այսօր տեղի կունենա Միացյալ Թագավորության նոր միապետ Չարլզ III թագավորի թագադրման արարողությունը։ Արարողությունը կդիտեն միլիոնավոր մարդիկ Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում:

Պաշտոնապես թագադրումը կսկսվի Բուքինգհեմյան պալատից դեպի Վեստմինսթերյան աբբայություն հանդիսավոր երթով, որին կմասնակցի մոտ 200 զինվորական։ Նրանք այս պահին արդեն հավաքվում են։ Եվս 1000 զինվոր կտեղակայվի թագադրման թափորի ողջ երթուղու երկայնքով։

Հրավիրված հյուրերի համար Բուքինգհեմյան պալատի մոտ տեղադրված են տրիբունաներ։ Հյուրերի թվում կլինեն ռազմական ուժերի վետերաններ, Առողջապահության ազգային ծառայության և սոցիալական աշխատողներ։ Արարողությանը ներկա կլինեն նաև թագավորական ընտանիքի անդամներ, տարբեր երկրների ղեկավարներ և հայտնի մարդիկ։

Չարլզ Երրորդի թագադրումը տեղի կունենա Վեսթմինսթերյան աբբայությունում, որտեղ նա կտա թագավորական երդումը։

Թագադրման արարողության ավարտին ծրագրված է 62 հանդիսավոր կրակոց Լոնդոնի աշտարակից։

Չարլզ թագավորը Միացյալ Թագավորության գահ է բարձրացել մոր՝ Եղիսաբեթ II թագուհու մահից հետո։ Եղիսաբեթ II թագուհին մահացել է 2022 թվականի սեպտեմբերի 8-ին։