Մառախուղի պատճառով, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում չեղարկվել են Թեհրան-Թբիլիսի և Դուբայ-Թբիլիսի չվերթները
Մառախուղի պատճառով, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում չեղարկվել են Թեհրան-Թբիլիսի և Դուբայ-Թբիլիսի չվերթները,- այս մասին Առաջին ալիքին հայտնել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մամլո ծառայությունից:
Սկզբում տարածվել է տեղեկություն, որ մառախուղի պատճառով, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ուղղությունը փոխել է 5 չվերթ և երեքը՝ հետաձգվել»: Ինչ վերաբերում է վերաուղղորդված չվերթներին, յուրաքանչյուր ավիաընկերություն անձամբ կորոշի, թե որ օդանավակայանում վայրէջք կկատարի ինքնաթիռը Թբիլիսիի օդանավակայանի փոխարեն:
Ինչպես հայտնի է, երկու չվերթ – Մոսկվա-Թբիլիսի և Կիև-Թբիլիսին ուղևորվել է Քութաիսիի միջազգային օդանավակայան: