Մանկապարտեզներից մեկից հիվանդանոց տեղափոխված երեք երեխաներից բոլորի վիճակը բավարար է
Թբիլիսիում գտնվող «Իմեդի» մսուր-մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված երեք երեխաներից բոլոր առողջական վիճակը բավարար է: Այս մասին Առաջին ալիքին հայտնել է Երրորդ մանկական հիվանդանոցի բժիշկ Թամար Գաբրիչիձեն:
Նրա խոսքով, երեք փոքրահասակներին կլինիկա են մտցրել մոտավորապես ժամը 4-ի կեսին: Երեքն էլ ունեին փսխում և թուլություն:
Կլինիկա է ժամանել նաև մանկապարտեզների գործակալության ղեկավարը: Կախա Գվանցելաձեի խոսքով, դեռևս անհայտ է, թե ինչն է դարձել միջադեպի պատճառ, վարակ էր, թե սննդից թունավորում:
Գործակալության տնօրենի տեղեկությամբ, սննդի նմուշները արդեն վերցված են և ուղարկված հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոն: