Մանկական Եվրատեսիլում Վրաստանի ձայնը Մարիամ Բիգվավայի տեսահոլովակը

Կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում «Վրաստանի ձայնի»` Մարիամ Բիգվավայի տեսահոլովակի հեռուստատեսային պրեմիերան։

«I Believe» երգը պատկանում է Գիգա Կուխիանիձեին, խոսքերը գրել են Բենի Քադագիձեն և Իրու Խեչանովը, տեսահոլովակի ռեժիսորը Զազա Օրաշվիլին է, նկարիչը Շակո Պոպիաշվիլին է, իսկ դիզայները՝ Իզա Նադարեիշվիլին։

Մարիամ Բիգվավան Վրաստանի Առաջին ալիքի «Ռանինա» նախագծի հինգերորդ եթերաշրջանի հաղթողն է։ Հունիսի 18-ին Առաջին ալիքի եթերում կայացավ «Ռանինա»-ի մեծ եզրափակիչը։