Մանկական Եվրատեսիլը կանցկացվի նոյեմբերի 26-ին՝ Նիցցայում
Մանկական Եվրատեսիլը կանցկացվի նոյեմբերի 26-ին՝ Նիցցայում

Նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կանցկացվի «Մանկական Եվրատեսիլ» երգի 21-րդ մրցույթը։

Ֆրանսիան ստացել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի անցկացման իրավունքը հաղթելուց հետո, որտեղ երկիրը նրկայացրել է Լիսանդրոն՝ «Oh Maman» երգով:

2022 թվականի մրցույթում Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Բիգվավան զբաղեցրել է երրորդ տեղը։

Մանկական Եվրատեսիլ 2023-ի կարգախոսը կլինի «Հերոսներ»։ Մրցույթը կանցկացվի «Palais Nikaia»-ի սրահում։

«Մանկական Եվրատեսիլ 2023»-ին մասնակցությունը հաստատել է 11 երկիր։

Վրաստանը 11 երկրների թվում է: «Ռանինա» նախագծի հաղթողը կներկայացնի Վրաստանը մանկական Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում։

Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում հաղթանակների առումով ռեկորդակիր երկիրն է Վրաստանը։ Ընդհանուր առմամբ, Վրաստանը երեք հաղթանակ է տարել մրցույթում։