Մանկական Եվրատեսիլ 2020-ի եզրափակիչում Վրաստանի ներկայացուցիչ Սանդրա Գադելիան կերգի 7-րդ համարի ներքո
Մանկական Եվրատեսիլ 2020-ի բացման արարողության ժամանակ, հայտնի է դարձել եզրափակչի մասնակիցների հաջորդականությունը: Վրաստանի ներկայացուցիչ Սանդրա Գադելիան նոյեմբերի 29-ին երգելու է 7-րդ համարի ներքո: Մրցույթի եզրափակիչը կբացի գերմանացի մասնակիցը:
Ինչպես հայտնի է, Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթն այս տարի կանցկացվի խառը ձևաչափով, լայվի և ձայնագրման ռեժիմով: Մասնակիցների մրցութային համարների գրառումներն երկրները արդեն ուղարկել են:
Մանկական Եվրատեսիլ 2020-ի եզրափակչի ուղիղ հեռարձակումը Վրաստանի առաջին ալիքով կսկսվի նոյեմբերի 29-ին, ժամը 20:00-ին: