Մանդատներից հրաժարվելն ու նմանատիպ որոշումները վնասում են այն հեռանկարներին, որոնք պետք է լինեն բանակցությունների ժամանակ. Միխեիլ Սարջվելաձե
Մանդատներից հրաժարվելն ու նմանատիպ որոշումները վնասում են այն հեռանկարներին, որոնք պետք է լինեն բանակցությունների ժամանակ. Միխեիլ Սարջվելաձե

Ընդդիմության վերջին որոշումները շատ դեպքերում խոչընդոտել են բանակցային գործընթացին, և ինձ թվում է, որ շատ դեպքերում որոնվում են պատճառներ, որպեսզի բանակցությունները որևէ կերպ չավարտվեն,- այս մասին հայտարարել է խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, Միխեիլ Սարջվելաձեն:

Նրա խոսքով, բանակցությունների ձևաչափի մասին նախապես խոսելը ճիշտ չէ:

«Միշտ փորձում եմ զերծ մնալ փուլը անվանելուց, կամ նախապես չխոսել որոշ ձևաչափերի մասին, քանի որ բանակցությունների հաջողությունը հաճախ կախված է ճիշտ ձև ընտրելուց: Այսպիսով, ինչ-որ բան նախապես ասել, որոշակի ակնկալիքներ ունենալ, որ բանակցությունների փուլ կձևավորվի, որոշակի ձևով և բովանդակությամբ, կարծում եմ, որ չարժե», – հայտարարել է Միխեիլ Սարջվելաձեն:

Ըստ նրա, գլխավորն ու շատ կարևորը ընդհանրապես բանակցային գործընթացը շարունակելն է, քանի որ երկրի համար շատ կարևոր հարցեր լուծվում են բանակցային սեղանի շուրջ: