Մանանա Գիորգոբիանին ձերբակալվել է ավազակախմբային բռնություն կազմակերպելու և դրան մասնակցելու մեղադրանքով
Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են քաղաքացի Մանանա Գիորգոբիանիին՝ խմբակային բռնություն կազմակերպելու և դրան մասնակցելու մեղադրանքով։ Այս մասին ասվում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվության մեջ։
ՆԳՆ-ի տվյալներով՝ հանցագործությունը նախատեսում է մինչև ինը տարի ազատազրկում։
«2025 թվականի նոյեմբերի 2-ին, ուշ երեկոյան, մեղադրյալ Գիորգոբիանին բանավոր վիրավորանքներ է հասցրել սուպերմարկետներից մեկի աշխատակիցներին՝ 2006 թ. ծնված Թ.Մ.-ին և 2004 թ. ծնված Է.Մ.-ին, այնուհետև կապ է հաստատել իր ծանոթի՝ 1996 թ. ծնված Ջ.Չ.-ի հետ, որը ժամանել է դեպքի վայր ուղեկցող անձանց հետ։ Նրանք սուպերմարկետի երկու աշխատակցին ուժի կիրառմամբ դուրս են բերել տարածքից և խմբակային ֆիզիկական հաշվեհարդար են տեսել։ Իրավապահները նույնականացրել են հանցագործությանը մասնակցած բոլոր վեց անձանց։ Գործով շարունակվում են համապատասխան քննչական գործողությունները՝ մյուս մասնակցած անձանց գտնվելու վայրը պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Քննությունը տարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 225-րդ և 126-րդ հոդվածներով, որոնք սահմանում են խմբակային բռնություն և դրա կազմակերպում», – նշված է ՆԳՆ հաղորդագրությունում։