Մամուլի տեղեկությամբ, Մինսկում հակակառավարական ցույցին մասնակցում է մի քանի հազար մարդ
Բելառուսի մայրաքաղաքում հակակառավարական ցույցին մասնակցում է մի քանի հազար մարդ:
Այսպես կոչված պարտիզանական երթի մասնակիցները շարժվում են պարտիզանի պողոտայով: Ցուցարարների թիվն աստիճանաբար ավելանում է:
Սպիտակ ու կարմիր դրոշները ձեռքին, բողոքողները կոչ են անում անցկացնել արդար ընտրություններ:
Շրջանի ուղղությամբ, որտեղ տեղի է ունենում ցույցը, շարժվում են ոստիկանական լրացուցիչ ուժեր: Հանրահավաքի կազմակերպիչները տեղեկություններ են տարածել ցուցարարների ձերբակալման մասին: Բելառուսական լրատվամիջոցները գրում են, որ իրավապահները խոչընդոտում են երթին: