Մամուլի տեղեկությամբ, մինչ Բելառուսի մայրաքաղաքում բողոքի ցույցերի մեկնարկը քաղաք է մտցվել է հատուկ տեխնիկա
Մինչ Բելառուսի մայրաքաղաքում կայանալիք բողոքի ցույցը քաղաքում տեղակայվել է հատուկ տեխնիկա և ռազմական մեքենաներ: Մինսկի տարբեր թաղամասերում նկատվում են իրավապահ մարմինների աշխատակիցների և ջրցան մեքենաների կենտրոնացումներ: Տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները:
Անկախության հրապարակը, որպես ներկայիս կառավարության կողմնակիցների և նրա հակառակորդների զանգվածային հավաքների ավանդական վայրերից մեկը, այսօր շրջափակված է մետաղական ցանկապատերով:
Ոստիկանության ծառայողները հերթապահում են պարագծի երկայնքով: Բողոքի ակցիայի պատճառով Մինսկում ժամանակավորապես փակվել էին մետրոյի մի քանի կայարաններ:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, զանգվածային միջոցառումների մասին օրենքը խախտելու համար, հոկտեմբերի 17-ին Բելառուսում ձերբակալվել է 58 մարդ: