Մամուլի հաղորդմամբ, Իրանը Ադրբեջանի և Հայաստանի սահմանի մոտ տեղակայել է ռազմական տեխնիկա
Մամուլի հաղորդմամբ, Իրանը Ադրբեջանի և Հայաստանի սահմանի մոտ տեղակայել է ռազմական տեխնիկա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղակայել է տանկեր և ռազմական տեխնիկա: Այս մասին տեղեկությունը տարածում է իրանական «ԻՌՆԱ» գործակալությունը:

Ըստ իրանական լրատվամիջոցների, ռազմական տեխնիկա է տեղակայվել Իրանի արևելյան գավառների Ջոլփա և Խոդա Աֆարին քաղաքներում: Իրանի Արևմտյան գավառները սահմանակից են ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին:

Հիշեցնենք, մի քանի օր առաջ իրանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իրանի տարածում ընկել էր անօդաչու թռչող սարք, որը պատկանում է կամ Ադրբեջանի կամ Հայաստանի զինված ուժերին: