Մամուկա Խազարաձեն պահանջում է արգելել անորակ դիզելի ներմուծումը Վրաստան
«Թի-Բի-Սի» բանկի հոգաբարձական խորհրդի նախագահ Մամուկա Խազարաձեի հայտարարությամբ, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու բիզնես-միության անդամների հետ հանդիպմանը, խոսքը վերաբերել է երկրում առկա մարտահրավերներին, ինչպես նաև դրական միտումներին:
Նրա խոսքով, վարչապետին ներկայացված հետազոտությունում, որն անցկացվել է Վրաստանի բիզնես-միությունում, օբյեկտիվորեն էին ցուցադրված այն դրական կողմերը, որոնք երկրում տեղի են ունեցել վերջին տարիների ընթացքում:
«Բավականին հետաքրքիր հանդիպում էր: Անձամբ ես բարձրացրել եմ հարց, որը վերաբերում է մեր էկոլոգիային և այն իրավիճակին, որը հիմնականում մեր երկրի մեծ քաղաքներում է: Պահանջել են արգելել անորակ դիզելի ներմուծումը, որը քաղաքներում, մասնավորապես Թբիլիսիում, օդի աղտոտման ամենամեծ պատճառներից մեկն է:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է բիզնես-միության անդամներին:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի բիզնես-միության անդամների հետ հանդիպմանը տնտեսական թիմի նախարարների հետ միասին ներկա է նաև Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Այսօրվա հանդիպմանը բիզնես-միության ներկայացուցիչները կառավարության ղեկավարին և նախարարների կաբիների անդամներին կծանոթացնեն «Վրաստանի բիզնես-միջավայրը՝ մասնավոր սեկտորի աչքերով» հետազոտության արդյունքները: