Մամուկա Խազարաձեն ՆԳ նախարարի որևէ նամակի մասին հարցաքննության ժամանակ չի խոսել. Դատախազություն
Լրատվությունը, իբր Մամուկա Խազարաձեն դատախազությունում հարցաքննության ժամանակ մատնանշել է, որ նա ներքին գործերի նախարար, Գիորգի Գախարիայից ստացել է սպառնալիքի նամակ, չի համապատասխանում իրականությանը,-այս մասին ասված է հայտարարությունում, որը հրապարակել է դատախազությունը:
Հետաքննչական ծառայության լրատվությամբ, հարցաքննության ժամանակ Խազարաձեն ուշադրությունը բևեռել է միայն ազգային բանկի պաշտոնական նամակի վրա, իր և Բադրի Ջափարիձեի կողմից պաշտոնները հնարավոր լքելու վերաբերյալ, որը Խազարաձեն ընդունել է որպես սպառնալիք:
«Մամուկա Խազարաձեն, անօրեն եկամուտների օրինականացման փաստով ընթացող հետաքննության շրջանակներում, դատավորի առջև վկայի կարգավիճակով հարցաքննվել է 2018 թվականի դեկտեմբերի 26-ին:
Տարածված լրատվությունը, իբր Մամուկա Խազարաձեն դատախազությունում հարցաքննության ժամանակ մատնանշել է, որ նա ներքին գործերի նախարար, Գիորգի Գախարիայից ստացել է սպառնալիքի նամակ, չի համապատասխանում իրականությանը, հարցաքննության ժամանակ Խազարաձեն ուշադրությունը բևեռել է միայն ազգային բանկի պաշտոնական նամակի վրա, իր և Բադրի Ջափարիձեի կողմից պաշտոնները հնարավոր լքելու վերաբերյալ, որը Խազարաձեն ընդունել է որպես սպառնալիք»,-հայտարարել են դատախազությունում:
«ԹիԲիՍի բանկի» հիմնադիր, Մամուկա Խազարաձեն կոմիտեի նիստին հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, բարձրպաշտոնյաներից մեկից ստացել էր նամակ, որտեղ խոսքը վերաբերում էր իր բարոյական կերպարի քայքայմանը: Այս հարցը մեկնաբանելիս պատգամավոր Իրմա Նադիրաշվիլիի հարցին պատասխանելու ժամանակ, Խազարաձեն հայտարարել է, որ սպառնալիքի նամակը ստացել է Գիորգի Գախարիայից:
Հեղինակ -
Edgar Barsegyan